ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Որքա՞ն կդիմանա «Ժառանգությունը» ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ կողք կողքի

Որքա՞ն կդիմանա «Ժառանգությունը» ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ կողք կողքի
16.10.2014 | 14:34

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե վիրավորված չէ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումից, սակայն համաձայն չէ վերջինիս հետ: Հովհաննիսյանը նաև ասել է, թե դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն և չի կարծում, թե ովքեր դեմ են, ապա ջղաձգության խնդիր ունեն:

Որքա՞ն կդիմանա Րաֆֆի Հովհաննիսյանը ոչիշխանական եռյակի (այնուամենայնիվ՝ եռյակի, քանի որ ՀԺԿ-ի մասնակցությունը դրվագային նշանակություն ունեցավ, ոչ՝ բովանդակային) կազմում, անհայտ է, բայց, դատելով հենց առաջին հանրահավաքի և հետհանրահավաքային զարգացումներից, կարելի է ենթադրել, որ այդ ժամանակը հեռու չէ: Եռյակի երկու ուժերից մեկը «Ժառանգության» արտաքին քաղաքական դիրքորոշումը համարում է ջղաձգում, իսկ երկրորդն ընդհանրապես նրան անտեսում է որպես եռյակի համար էական ուժի: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հարցին, թե ինչու Ծառուկյանը ելույթ չունեցավ հոկտեմբերի 10-ին,
պատասխանել է. «…Բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը»: Իսկ Հովհաննիսյա՞նը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ